Արտաշատի  ԲԿ–ում  ծնվել է Արցախից բռնի տեղահանված Մանգասարյանների երկրորդ դուստրը

3 հոկտեմբերի, 2023  16:41

Արտաշատի  բժշկական կենտրոնում հոկտեմբերի 2-ին  լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի զավակը, ում անվանակոչել են Լուսե:

Մայրը՝ Անյա Հակոբյանն ասում է՝  աղջնակին Լուսե են կոչել որպես լույս ու մխիթարություն այս ծանր օրերին:

Երեխան ծնվել է  առողջ՝  2570 գրամ քաշով ու 48 սանտիմետր հասակով։ Լուսեն ընտանիքի 2-րդ զավակն է, տանը նրան է սպասում ավագ քույրը:

Մանգասարյանների ընտանիքը բնակվել է ԼՂ Մարտունու շրջանում,  որտեղից էլ բռնի տեղահանվել է  2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական ագրեսիայի արդյունքում։ Ընտանիքն այժմ ժամանակավորապես տեղավորվել է Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում։

Արտաշատի բժշկական կենտրոն 2023 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ դիմել են ԼՂ-ից բռնի տեղահանված 4 հղիներ, որոնք գտնվում են մեր  բժիշկների հետագա հսկողության և հոգատարության ներքո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում